.jpg)
Լոս Անջելեսի անչափահաս կալանավորները դիմել են պապին՝ ոտնլվայի խնդրանքով
Այն բանից հետ, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հռոմի բանտերից մեկում լվացել է տասնյակ պատանի հանցագործների ոտքերը, Լոս Անջելեսի անչափահաս կալանավորները նամակով դիմել են վերջինիս: Այս մասին է հաղորդում Обозреватель լրատվական գործակալությունը:
Նամակում նրանք շնորհակալություն են հայտնել Պապից «սիրո և հավատի» այդ ժեստի համար, խոստացել աղոթել նրա համար և ցանկություն հայտնել, որպեսզի ոտնլվայի ծես անցկացվի նաև իրենց բանտում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նամակներից մեկում նշվում է. «Սիրելի Պապ, շնորհակալություն, որ դուք լվացիք Իտալիայում մեզ նման երիտասարդների ոտքերը։ Մենք նույնպես երիտասարդ ենք և նույնպես սխալներ ենք գործել։ Հասարակությունը հրաժարվել է մեզանից, սակայն դուք չեք հրաժարվել»:
Նշենք, որ Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոսն Ավագ Հինգշաբթիի կապակցությամբ Հռոմի Casal del Marmo անչափահասների գաղութում ոտնլվայի ծես է կատարվել։