Երկուշաբթի՝ ժամը 10.00-ին. Րաֆֆին ժամադրեց Սուրիկ Խաչատրյանին
29/03/2013 19:00

Երկուշաբթի՝ ժամը 10.00-ին. Րաֆֆին ժամադրեց Սուրիկ Խաչատրյանին

Ապրիլի 1-9-ը «Ժառանգության» առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը կմեկնի մարզեր: Այս մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ր. Հովհաննիսյանը:

Նա թվարկեց բոլոր այն մարզերն ու քաղաքաները, որոնցում լինելու է այդ օրերին, ապա կոչ արեց մարզպետներին, քաղաքապետներին պատրաստվել: Նա կոչ արեց նաև ոստիկաններին հետևել իրենց:

«Ապրիլի 5-ին լինելու է մեծ հանրահավաքը: Ես չեմ հրամայելու, չեմ հրահանգելու, թե ով ինչ է անելու: Այդ օրը մենք որոշելու ենք, թե ինչ ենք անելու ապրիլի 9-ին»,- ասել է Ր. Հովհաննիսյանը: 

Հանրահավաքի ընթացքում Ր. Հովհաննիսյանն անդրադարձավ մասնավորապես Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի խոսքին` ընդգծելով, որ դա որպես մարզպետ, նրա վերջին հարցազրույցն էր: Ապա դեմ առ դեմ խոսելու նպատակով Ս. Խաչատրյանին ժամադրեց` ապրիլի 1-ին՝ ժամը 10-ին՝ Սյունիքում:


Նախորդող հրապարակում՝ Սուրեն Խաչատրյանը` Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա ընտանիքի մասին
 

Երկուշաբթի՝ ժամը 10.00-ին. Րաֆֆին ժամադրեց Սուրիկ Խաչատրյանին