.jpg)
Մի քանի խորհուրդ ոճային ու ժամանակակից կանանց
Աշխարհահռչակ դիզայներ Ֆելիպե Բապտիստան օրերս կանանց ներկայացրել է մի քանի խորհուրդ ոճային ու ժամանակակից լինելու համար: Մեջբերում ենք դիզայների մի քանի խորհուրդ: Այսպիսով`
1. Երբեմն հագնվեք նաև դասական ոճով:
Միշտ հիշեք, յուրաքանչյուր կնոջ սազում է դասական հագուստը, ընդ որում` դասական ասելով պետք չէ հասկանալ միշտ սև կոստյումներ ու սպիտակ վերնաշապիկներ: Դասական են նաև սև տաբատը, թեթև սպիտակ բլուզն ու բարձրակրունկ կոշիկները:
2. Ոգեշնչվեք բարձր նորաձևությամբ:
Հաճախ թվում է, որ բարձր նորաձևության դիզայներները կորցրել են ժամանակի զգացումը և կտրվել իրականությունից: Սակայն նրանց հավաքածուները կարող են ծառայել ձեզ որպես ոգեշնչման աղբյուր ու ուղենիշ:
3. Մի հագնվեք Ձեր աղջկա նման:
Մի թաքցրեք ձեր տարիքն ու մի հագնվեք ձեր տարիքին անհամապատասխան: Միշտ հիշեք, որ ձեր տարիքի համար էլ կան շատ գեղեցիկ ու ոճային հագուստներ:
4. Փրկիչ բարձրակրունկներ:
Միշտ հիշեք, որ ձեր ամենօրյա հագուստը երեկոյանի վերածելու ամենահեշտ տարբերակը բարձրակրունկ կոշիկ հագնելն է: Բացի այդ, եթե որպես կին ցանկանում եք ձեզ վստահ զգալ, այստ դեպքում նույնպես կփրկեն բարձրակրունկները: