Ծառուկյանը «Միկա ցեմենտ» գործարանը գնելու մտադրություն չունի
29/03/2013 09:14

Ծառուկյանը «Միկա ցեմենտ» գործարանը գնելու մտադրություն չունի

«Ժողովուրդի» տեղեկություններով` գործարար Միխայիլ Բաղդասարովը մտադիր է վաճառել իրեն պատկանող «Միկա ցեմենտ» գործարանը և այդ նպատակով երկար ժամանակ է, ինչ բանակցություններ է սկսել այս օրերին Դուբայում գտնվող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Ըստ որոշ տեղեկությունների` հավանական է, որ Ծառուկյանն ընդունի առաջարկն ու գնի այդ գործարանը, քանի որ «Արարատցեմենտի» սեփականատերը ևս ինքն է:

Թերթի հետ զրույցում ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը հերքել է այդ լուրերը: «Այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, Գագիկ Ծառուկյանը նման նպատակ չունի»,- ասել է նա:

Թերթը հիշեցնոմ է, որ «Միկա ցեմենտ» ընկերությունը վերջին շրջանում մշտապես ուշացնում է աշխատակիցների աշխատավարձերը, թերանում նաև պետական վարձավճարները տալու հարցում: 

Ծառուկյանը «Միկա ցեմենտ» գործարանը գնելու մտադրություն չունի