Ազատ արձակվելուց րոպեներ անց  կալանավորը մահացել է  երջանկությունից
30/03/2013 16:07

Ազատ արձակվելուց րոպեներ անց կալանավորը մահացել է երջանկությունից

52-ամյա կալանավորի սիրտը կանգ է առել քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց անմիջապես հետո: Այս մասին հայտնում է lifenews.ru-ն:

Նա հանկարծամահ է եղել իր կնոջ ձեռքերում: Անրդեյ Շիշկովը Վոլգոգրադի շրջանի խիստ ռեժիմի բանտում անցկացրել է 5 տարի: Դատարանի որոշմամբ` նա պետք է պատիժ կրեր 6.5 տարի:

«Նա այնքան երջանիկ էր: Մենք այնքան էինք սպասում դրան: Մենք գրկախառնվեցինք, և հանկարծ նա քարացավ ու ընկավ: Ես դողդողալով զանգահարեցի շտապօգնություն, սակայն նրան փրկել չհաջողվեց»,- ասել է Ա. Շիշկովի կինը:

Բժիշկների կարծիքով` նրա մահվան պատճառը եղել է կաթվածը: Ա. Շիշկովը դատապարտվել է անչափահասի հետ անցորդի վրա հարձակվելու համար:

 

Ազատ արձակվելուց րոպեներ անց կալանավորը մահացել է երջանկությունից