.jpg)
«Արմավիան» 54,2 մլն է պարտք Ռուսաստանին
Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիան» ռուսաստանյան ընկերություններին և գերատեսչությունների նկատմամբ 54,2 մլն ռուբլու չափով ժամկետանց պարտքեր ունի: Այս մասին ասված է Ռոսավիացիայի պաշտոնական հարղորդագրության մեջ:
Lenta.ru-ի փոխանցմամբ` 44,3 մլն ռուբլին, ավիաընկերությունը պարտք է «Внуково», 1-ական մլն ռուբլի` «Сочи» և «Краснодар» օդանավակայաններին:
Բացի այդ, «Արմավիան» 288 հազար ԱՄՆ դոլար (ավելի քան 8,9 մլն ռուբլի) է պարտք Ռոսավիացիային` 2013թ.-ի հունվար ամսվա ընթացքում ավիանավիգացիոն սպասարկման համար:
«Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը դեռևս 1 տարի առաջ հայտարարել էր հնարավոր սնանկության մասին: Ավիաընկերությունում ֆինանսական դժվարությունները կապում էին «Զվարթնոց» օդանավակայանում սպասարկման բարձր սակագներով:
2012թ. սեպտեմբերին ԶԼՄ-ները տեղեկացրին Բաղդասարովի` ընկերությունը վաճառելու մտադրության մասին: