.jpg)
Այսալ. «Ռեալից» չենք վախենում»
Թուրքական «Գալաթասարայի» նախագահ Յունալ Այսալը խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի դիմակայությունից իր ակնկալիքների մասին:
«Մրցաշարի այս փուլում թույլ թիմեր չկան: Կարծում եմ, որ բոլորն էլ հավասար հնարավորություններ ունեն` հաղթելու Չեմպիոնների լիգայում: Յուրաքանչյուրը կարող է հաղթանակ տոնել, այնպես որ, մենք չենք վախենում «Ռեալից»,- հայտարարել է Այսալը:- «Ռեալը» չափազանց ուժեղ է: Դա մեր ժամանակների մեծագույն ակումբներից մեկն է: Մադրիդյան թիմի բյուջեն մի քանի անգամ գերազանցում է «Գալաթասարայի» բյուջեն, և նրա կազմում համաշխարհային մեծության աստղեր են հանդես գալիս: Բայց մենք նույնպես ամբիցիաներ ունենք: Չենք պատրաստվում հանձնվել մարտից առաջ: Կմտնենք խաղադաշտ և կպայքարենք հաղթանակի համար»:
Հիշեցնենք, որ «Ռեալի» ու «Գալաթասարայի» առաջին հանդիպումը կկայանա առաջիկա չորեքշաբթի: