.jpg)
Ադրբեջանը որոշել է ուսումնասիրել ամերիկյան մոնիտորինգային խմբի գործերը
Ադրբեջանի իշխանությունները հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների շեմին հայտարարում են, որ ուսումնասիրելու են ԱՄՆ-ի մոնիտորինգային խումբը: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:
«Հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում ակնկալվում է, որ գործող նախագահ Ի. Ալիևը կշարունակի իր «տասնամյա» իշխանությունը: Ալիևը 2003 թ-ից իր հորից ժառանգել է գահը: Նրան Արևմուտքը սիրաշահում է, քանի որ Ադրբեջանը ռուսական նավթի և գազի՝ դեպի Եվրոպա մատակարարելու համար այլընտրանք է համարվում:
Մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպութուններ մեղադրում են կառավարությանը այլախոհների «բերանը փակելու» և ընդդիմադիրներին ձերբակալելու մեջ:
Ադրբեջանում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող Ազգային դեմոկրատական ինստիտուտը պաշտոնյաներրի կողմից գործադրվող ճնշումների պատճառով մի քանի անգամ փակել է իր գրասենյակը: Կառավարության քննադատաները նշում են, որ Ազգային դեմոկրատական ինստիտուտի դեմ այս շարժումը պայմանավորված է նախագահական ընտրությունների ժամանակ «անկախ ձայները» լռեցնելու հետ:
Ադրբեջանի դատախազությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ «Ազգային դեմոկրատական ինստիտուտը դրամաշնոհները բաժանում է առանց հատուկ հաշվառման. օրինակ՝ 1 միլիոն դոլար դուրս է գրվել ինստիտուտի տնօրեն Ալեքս Գրիգորիևսի (Alex Grigorievs) հաշվեհամարից:
Գրիգորիևսը, ով այս պահին գտնվում է ԱՄՆ-ում, հերքել է մեղադրանքները և նշել, որ Ազգային դեմոկրատական ինստիտուտը ամբողջովին թափանցիկ է աշխատում»,- գրում է «Ռոյթերսը»:
Աղբյուրը հիշեցնում է, որ մարտի 10-ի բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ է օգտագործել ցուցարարներին ցրելու համար, տասնյակ ցուցարարների ձերբակալել:
Անցյալ շաբաթ, Բաքվի դատարանը «Խուրալ» թերթի խմբագիր Ավազ Զեյնալիին 9 տարվա ազատազրկման դատապարտեց:
«Ադրբեջանցի պաշտոնյաները փորձում են միջազգային կազմակերպությունների հավատարմություըն ձեռք բերել՝ նրանց վրա ճնշում գործադրելով, սակայն դա շատ վատ սցենար է»,- հայտարարել է Ադրբեջանի ընտրությունների մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Անար Մամեդլին:
«Ճնշումների գործադրումն ապացույց, որ Ադրբեջանը ցանկանում է փոխել Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի մանդատը, այն վերածելով «ծրագիր համակարգողի»»,- նշում է աղբյուրը: