.jpg)
30/03/2013 10:40
Արջերը մտել են ամերիկացու տուն և կերել ամբողջ մթերքը
Կալիֆորնիայում արջերը մտել են ամերիկացու տան խոհանոց, կերել ամբողջ մթերքը և ավերել տունը:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկացին նշել է, որ արջերը մտել են տուն շան համար նախատեսված մուտքից, կերել են իր մոր պատրաստած չինական ուտեստները: Արջերից մեկը գողացել է շան համար նախատեսված կերը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները օդ են կրակել, որպեսզի անկոչ հյուրերը դուրս գան տանից: