.jpg)
Կալիֆորնիայի ափերին փոկի 950 ձագ է դուրս նետվել
Գիտնականներնն ու բնապահպաններն անհանգստացած են Հարավային Կալիֆորնիայի ծովափներին տիրող իրավիճակով: Բանն այն է, որ ծովափ են դուրս նետվել փոկերի հարյուրավոր ձագեր: Այս մասին տեղեկացնում է utro.ru-ն:

Նախնական հաշվարկներով վտանգված կենդանիների թիվը հասնում է 950-ի:
Գիտնականները բացատրում են, որ ամեն տարի ապրիլ ամսին փոքրիկ փոկերը սովորաբար ինքնուրույն կյանք են սկսում և կտրվում են մայրական խնամքից: Այնպես որ չի բացառվում, որ գալիք օրերին սխալմամբ ծովափ դուրս նետված փոկերի թիվը շատանա:

Այս պահին տեղում փորձում են կազմակերպել կենդանիների փրկարարական աշխատանքներ:
