.jpg)
LS Media. Հայաստանում շախմատը պարտադիր ուսուցման ծրագիր է
LS Media պարբերականն անդրադարձել է Հայաստանում շախմատը` դպրոցական պարտադիր ուսուցման ծրագրում ներառելու փաստին:
«Հայաստանը, իր պարտադիր ուսումնական դասընթացի ցանկում ավելացրել է շախմատը, որը ներառվելու է 7 տարեկանից բարձր երեխաների դպրոցական ծրագրում»,- գրում է պարբերականը:
Հայաստանը, որպես նախկին խորհրդային պետություն, որը յուրահատուկ մշակութային ժառանգության կենտրոն է, մի շարք այլ երկրներ նման, փորձում է բարելավել իր կրթական համակարգը:
Վերջին 7 տարիների ընթացքում Հայաստանը 3 անգամ եղել է Շախմատի օլիպիական խաղերի հաղթող: Երկրի առջատար շախմատիստն է Լևոն Արոնյանը, ով ազգային հերոս է համարվում:
Ստանալով առաջատար վարպետի կոչում, Արոնյանը, կարծես, Հայաստանյան Դեյվիդ Բեքհեմն լինի` հանած հրեշտակային դեմքն ու ատլետիզմը: