.jpg)
34 տարի ընդմիջումից հետո վերսկսվել են Կահիրե-Թեհրան թռիչքները
Մարտի 30-ին, 34 տարի ընդմիջումից հետո առաջին անգամ իրականացվել է Կահիրե-Թեհրան ուղիղ չվերթը: Եգիպտոսից մեկնած Air Memphis ինթնաթիռը վերականգնեց Իրանի և Եգիպտոսի միջև պարբերական հաղորդակցությունը, որն ընդհանտվել էր 1979 թվականի Իրանի իսալամական հեղափոխությունից հետո: Այս մասին հայտնում է The Daily Star-ը:
Եգիպտոսի Քաղավիացիայի նախարար Վաել Ալ-Մաադավին հայտնել է, որ սահմանված են մի քանի թռիչքուղիներ. իրանցի զբոսաշրջիկները հնարավորություն կունենա այցելել պատմական Լյուքսոր, Ասվան և Աբու Սիմբել քաղաքներ:
Երկու երկրների միջև զբոսաշրջության բերալավման հուշագիրը ստորագրվել էր մարտի սկզբին՝ Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Հաշամ Զաազուայի՝ Թեհրան կատարած այցի ժամանակ: Ընդ որում իրանցի զբոսաշրջիկներին արգելվում է այցելել Կահիրե: Նրանք կարող են տեսնել միայն Եգիպտոսի հարավային շրջանների տեսարժան վայրերը և հանգստանալ Կարմիր ծոցի ափին:
Եգիպտոսի և Իրանի միջև հարաբերութունները բարելավել են 2011 թվականին Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, երբ իշխանության եկան իսլամիստները:
2012թ. օգոստոսին Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին Չմիավորման շարժման անդամ երկրների ղեկավարների 16-րդ համաժողովին մասնակցելու նպատակով այցելեց Իրան: Իսկ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր առաջին պատմական այցը դեպի Եգիպտոս կատարեց փետրվարի 5-ին՝ մասնակցելու Իսլամական համագործակցության անդամ երկրների ղեկավարների համաժողովին: Սա վերջին 34 տարվա ընթացքում Իրանի նախագահի առաջին այցն է Եգիպտոս:
Իրանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1979 թվականին, երբ Եգիպտոսի և Իսրայելի միջև ստորագրվեց Քեմփ-Դևիդի խաղաղության համաձայնագիրը: