«Լիվերպուլը» պատրաստ է Մխիթարյանի համար առաջարկել նաև Շկրտելի տրանսֆերը
30/03/2013 18:07

«Լիվերպուլը» պատրաստ է Մխիթարյանի համար առաջարկել նաև Շկրտելի տրանսֆերը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անգլիական «Լիվերպուլը» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: «Caughtoffside»-ի տեղեկություններով` լիվերպուլյան ակումբի ղեկավարությունը մտադիր է «Շախտյորին» առաջարկել 12 մլն ֆունտ ստեռլինգ և կենտրոնական պաշտպան Մարտին Շկրտելի տրանսֆերը: Վերջինիս տրանսֆերային արժեքը, ի դեպ, գնահատվում է 15 մլն եվրո:

Բրիտանական «Mirror»-ի տեղեկություններով` «Լիվերպուլի» սկաուտները ներկա են եղել աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպմանը և հետևել են Հենրիխ Մխիթարյանի խաղին: Մխիթարյանը նրանց վրա գերազանց տպավորություն է թողել:

«Լիվերպուլը» պատրաստ է Մխիթարյանի համար առաջարկել նաև Շկրտելի տրանսֆերը