Դատավորը չհավատաց օրենքով գող Կամո Սաֆարյանին (Տեսանյութ)
30/03/2013 17:28

Դատավորը չհավատաց օրենքով գող Կամո Սաֆարյանին (Տեսանյութ)

Մոսկվայի քաղաքային դատարանը քննության է առել 52-ամյա օրենքով գող Կամո Սաֆարյանի՝ քրեական աշխարհում հայտնի Կամո Գորկովկսու, Լեֆորտովոյի շրջանի դատարանի որոշման բեկանման մասին հայցը:

Դատարանը Կամոյի՝ թմրանյութերի ազդեցության տակ լինելու հանգամանքը համարել է ոչ թե մեղմացուցիչ, այլ ծանրացուցիչ հանգամանք:

Կամոյի վարկածի համաձայն՝ թմրանյութեր իրեն ստիպել են օգտագործել իրեն ձերբակալած ոստիկանները:

Դատարանը ուժի մեջ է թողել Լեֆորտովոյի շրջանային դատարանի որոշումը:

Նշենք, որ ոստիկանները ձերբակալել էին Կամոյին նախորդ տարի Մոսկվայի «Արևելքի հեքիաթ» ռեստորանում և անձնական զննության ընթացքում հայտնաբերել 23.8 գրամ հաշիշ:

Սաֆարյանը ծնվել է Թբիլիսիում` 1961թ.-ի հունվարի 13-ին: Գողական «կարիերան» սկսել է Վրաստանի մայրաքաղաքում՝ որպես գրպանահատ: Առաջին անգամ դատապարտվել է 1979թ.-ին` գողության համար: 1990-ական թթ.-ից Կամոն սկսել է գողական աշխարհում առկա հակամարտությունների լուծմամբ զբաղվել:

1994 թ.-ին Մոսկվայում Կամոյի տան դռան վրա կրակոցներ են արձակվել, իսկ «օրենքով գողին» սպառնացել են ինքնադատաստանով: Նույն թվականին նա կրկին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, իսկ ազատության մեջ հայտնվելուց հետո տեղափոխվել է Նիժնի Նովգորոդ և ամրացրել իր դիրքերը քրեական աշխարհում:

Մոսկվայում Կամոյի խմբավորումը զբաղվում էր խաղատների  վերահսկողությամբ և թմրանյութերի վաճառքով:

2009 թ.-ին Կամոն «Փահլավա» ռեստորանում ձերբակալվում է, իսկ անձնական զննության ընթացքում նրա մոտ հայտնաբերվում է 11 գրամ հաշիշ:

Դատավորը չհավատաց օրենքով գող Կամո Սաֆարյանին (Տեսանյութ)