.jpg)
7 պատճառ` ամեն օր կիտրոնով ջուր խմելու համար
Մասնագետները փաստում են 7 հիմնավոր պատճառ, ըստ որոնց յուրաքանչյուր օրը պետք է սկսել մի բաժակ կիտրոնով ջրով:
Այսպես` ներկայացնում ենք այն պատճառները, որոնց համար պարտադիր պետք է խմել կիտրոնով ջուր:
1. Խմելով կիտրոնով ջուր` Դուք կամրապնդեք Ձեր իմունային համակարգը: C վիտամինով և կալիումով հարուստ լիմոնը խթանում է ուղեղի աշխատանքը և կարգավորում նյարդային համակարգը, վերահսկում արյան ճնշումը:
2. Ըմպելիքը կարգի է բերում է թթվային բալանսը:
3. Կիտրոնով ջուրը նպաստում է արագ նիհարելուն: Կիտրոնի հյութը պարունակում է պեկտին, որն օգնում է օրգանիզմին պայքարել սովի զգացողության դեմ: Բացի այդ, ապացուցվել է նաև, որ մարդիկ, ովքեր կալիումային դիետայի կողմնակից են, նիհարում են շատ ավելի արագ:
4. Կիտրոնի հյութը խթանում է նաև նյութափոխանակությունը: Տաք ջրի օգտագործումը խթանում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը:
5. Ըմպելիքն օգնում է արագ մաքրել օրգանիզմը, նպաստում է նաև միզուղիների աշխատնքին:
6. Ջրով կիտրոնը կմաքրի նաև Ձեր մաշկը: Բացի այդ, վիտամին C-ն օգնում է նվազեցնել կնճիռները և անհետացնում է մաշկի վրայի հետքերը:
7. Մեկ բաժակ ջուր առավոտյան. սա կօգնի պայքարել օրգանիզմի ջրազրկման դեմ: Ջրով կիտրոն խմելով` օրգանիզմը պատրաստ կլինի սթրեսի և ամբողջ օրը կկարողանա նորմալ ծառայել իր տիրոջը: