.jpg)
30/03/2013 15:47
Մեսսին կարող է նոր ռեկորդ սահմանել
«Բարսելոնի» առաջատար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին կարող է հերթական անգամ վերաշարադրել պատմությունը, եթե գոլ խփի Լա լիգայի առաջիկա խաղում:
Մեսսին ընթացիկ մրցաշրջանում արդեն նոր ռեկորդ է սահմանել` գոլի հեղինակ դառնալով Պրիմերայի անընդմեջ 18 խաղում: Իսկ այժմ նրա առջև նոր բարձունք է:
Եթե Լեոն գրավի «Սելտայի» դարպասը, կդառնա առաջին ֆուտբոլիստը պատմության մեջ, ում հաջողվել է գոլ խփել Պրիմերայի բոլոր թիմերին: