.jpg)
Պիրես. «Եթե Վենգերը հեռանա «Արսենալից», շատ տարբերակներ կունենա»
Լոնդոնյան «Արսենալի» լեգենդ Ռոբեր Պիրեսը չի հավատում, որ թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող է հեռանալ ակումբից: Ավելի վաղ լուրեր են տարածվել, որ ֆրանսիացի մասնագետն ամռանը կարող է տեղափոխվել ՊՍԺ, սակայն Պիրեսն այլ կարծիք ունի:
«Իհարկե, Վենգերը կարող է ընդունել ցանկացած մարտահրավեր, և ՊՍԺ-ն բացառություն չէ: Բայց ես նույնիսկ չեմ կարող պատկերացնել, որ նա կհեռանա «Արսենալից»,- Պիրեսի խոսքերը մեջբերել է «Le Sport10»-ը:- Եվրոպայում «Արսենալն» ու Վենգերը հոմանիշներ են դարձել: Արսենն է կառուցել այդ թիմը: Բայց եթե նա որոշի հեռանալ, վստահ եմ, որ կարիերայի շարունակման բազմաթիվ տարբերակներ կունենա: Եվ մենք կխոսենք ոչ միայն ՊՍԺ-ի մասին»: