.jpg)
Այսօր Սերխիո Ռամոսի ծննդյան օրն է
Այսօր «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի պաշտպան Սերխիո Ռամոսի ծննդյան օրն է: Այս տարի լրացավ Ռամոսի 27-ամյակը: Նա ծնվել է Իսպանիայի Սևիլիայի Քամաս շրջանում: Ընտանիքի կրտսեր զավակն է:

Սերխիոն սկսել է ֆուտբոլ խաղալ իր ծննդավայրի թիմերում: 17 տարեկանում նա տեղափոխվում է Սևիլիա և իր առաջին խաղն անցկացնում Լա Լիգայում:

18 տարեկանում Սերխիո Ռամոսը խոշոր ավտովթարի է ենթարկվում, որից հետո բազմաթիվ բժիշկներ հավատացած էին, որ նա այլևս չի կարող շարունակել ֆուտբոլային կարիերան: Բայց` այդպես չեղավ և այսօր Ռամոսն աշխարհի ամենահայտնի ու պահանջված ֆուտբոլիստներից է:

Արդեն 19 տարեկանում նա իր խաղով գրավում է «Ռեալ Մադրիդի» ղեկավարների ուշադրությունը և 24 միլիոն եվրոյով տեղափոխվում արքայական ակումբ, որտեղ էլ խաղում է մինչ օրս:
