.jpg)
Արամ Հակոբյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը՝ որոշում եմ.
Արամ Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասված է հաղորդագրության մեջ: