«Ադրբեջանը պետք է դադարեցնի բաժանարար գծեր ստեղծելու իր քաղաքականությունը»
30/03/2013 11:08

«Ադրբեջանը պետք է դադարեցնի բաժանարար գծեր ստեղծելու իր քաղաքականությունը»

«Օրինաչափ է, որ հակաժողովրդավարական գաղափարախոսությամբ առաջնորդվող երկրի արտգործնախարարը չի հասկանում, որ ժամանակակից աշխարհում ինչ-որ մեկի հետի փոխարեն, ինչ-որ մեկի դեմ բարեկամություն անելն անհեռատեսական է»,- պատասխանելով Emedia.am լրատվական կայքի հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն, որ Բաթումում Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ Էլմար Մամադյարովը փորձել է եռակողմ համագործակցությունը ներկայացնել որպես Հայաստանի դեմ ուղղված ուղերձ, ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

ԱԳ փոխնարարարը նկատել է՝ վաղուց ժամանակն է, որ Ադրբեջանը դադարեցնի նոր բաժանարար գծեր ստեղծելու իր անհեռանկար քաղաքականությունը, որի նպատակն է ժառանգական ավտորիտար իշխանության պահպանումը։

 

«Ադրբեջանը պետք է դադարեցնի բաժանարար գծեր ստեղծելու իր քաղաքականությունը»