Դամասկոսում խոցվել է իրանցի հրամանատարներ տեղափոխող ինքնաթիռը
30/03/2013 16:38

Դամասկոսում խոցվել է իրանցի հրամանատարներ տեղափոխող ինքնաթիռը

Իրանական Իսլամական հեղափոխության պահապանների գնդի հրամանատարները վիրավորվել են Դամասկոսի օդանավակայանում`ապստամբների կողմից ինքնաթիռի խոցման հետևանքով:

Vz.ru-ի փոխանցմամբ՝ սիրիական կառավարությունը տեղափոխել է Դամասկոսի օդանավակայան ուղևորվող բոլոր չվերթները դեպի Սուեյդա, որը գտնվում է մայրաքաղաքից 15 կմ հեռավորության վրա:

Սիրիական պետական ՍԱՆԱ հեռուստաընկերությունը հերքում է իրանցի զինվորականներին տեղափոխող ինքնաթիռի խոցման մասին լուրը:

Ոչ պաշտոնական տեղեկություններով, Իրանը յուրաքանչյուր շաբաթ մոտ 5 տոննա զենք է տեղափոխում Սիրիա:
 

Դամասկոսում խոցվել է իրանցի հրամանատարներ տեղափոխող ինքնաթիռը