Սիրիայում ապստամբների կողքին կռվում են 500 վարձկան սաուդցիներ
30/03/2013 17:59

Սիրիայում ապստամբների կողքին կռվում են 500 վարձկան սաուդցիներ

Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից հետախուզվող ընդհատակյա «Ալ-Կաիդա» խմբավորման անդամները պատերազմում են Սիրիայի ապսատմբների կողքին: Ինչպես հայտնում է itar-tass-ը, սաուդցի գրոհայինների թիվը գերազանցում է 500-ը: Սիրիական բանտերում գտնվում են ևս 300 վարձկան իսլամիստներ: Նրանք ձերբակալվել էին ռազմական գործողությունների արդյունքում և Սիրիայի սահմանն ապօրինի անցնելու համար:

Հաշվի առնելով Դամասկոսի և Էլ-Ռիադի միջև դիվանագիտական հարաբերությունների խզումը՝ սաուդցիներին հայրենիք վերադարձնելու կամ զոհերի դիերը հարազատներին հանձնելու բանակցություններն ընթանում են արաբական ցեղերի շեյխերի միջնորդությամբ:

Սաուդյան Արաբիայի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, արքայազն Մանսուր Ալ-Թուրքին օրերս ասել է, որ իշխանությունների կողմից հետապնդվող «Ալ-Կաիդայի» անդամները թափանցել են Սիրիա: Նրա խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր կռվել են Սիրիայում, թագավորության սահմանը  հատելիս՝ անմիջապես կձերբակալվեն: 

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ բրիտանական The Times պարեբրականը հոդված էր տպագրել, որում գրել էր, որ մոտ 100 բրիտանացիներ մասնակցում են Սիրիայի կառավարական ուժերի դեմ զինված հակամարտությանը: Պարբերականի տվյալներով, այդ կամավորների մեծ մասը ասիացիներ են, ովքեր վերջերս են իսլամ ընդունել: Կան նաև Հյուսիսայի Աֆրիկայից ներգաղթյալներ: Միացյալ Թագավորության իրավապահ մարմինների տվյալներով, այդ մարդկանց մեծ մասը «Ալ-Կաիդայի» հետ սերտ կապեր ունեցող «Ջաբհաթ Ալ-Նուսրա» խմբավորման ակտիվ անդամներ են:
 

Սիրիայում ապստամբների կողքին կռվում են 500 վարձկան սաուդցիներ