Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Վալերի Զոլոտուխինը
30/03/2013 13:41

Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Վալերի Զոլոտուխինը

Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Վալերի Զոլոտուխինը: Այս մասին րոպեներ առաջ «Էխո Մոսկվի» ռ/կ եթերում ասաց Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Կապկովը: 

Զոլոտուխինը 71 տարեկան էր և մահացել է այս առավոտ հիվանդանոցում: Ինչպես նշում է «Ինտերֆաքսը», մարտի 5-ից դերասանը վերակենդանացման բաժնում էր: Նրա մոտ ախտորոշվել էր գլխի ուռուցք: 

Նշենք, որ Զոլոտուխինն իր ամենահայտնի դերերն է խաղացել «Տափաստանի տիրակալը», «Զինվորական Իվան Չոնկինի կյանքն ու անհավանական արկածները», ինչպես նաև «Գիշերային պահակախումբ» ֆիլմերում: 

 

 

Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Վալերի Զոլոտուխինը