Ծառուկյանը մեկնել է Դուբայ՝ ավագ որդու տարեդարձը նշելու
30/03/2013 09:21

Ծառուկյանը մեկնել է Դուբայ՝ ավագ որդու տարեդարձը նշելու

«Ժամանակի» աղբյուրների տեղեկացմամբ` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Fly Dubai ավիաընկերության չվերթով մարտի 31-ին կվերադառնա Երևան: Թերթի տեղեկություններով՝ Գ. Ծառուկյանն առաջիկայում երկրից չի բացակայի: Նա ապրիլի 7-ից ամբողջ ներուժով կմասնակցի ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավին:

«Նշենք, որ ԲՀԿ նախագահը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու ռուսաստանաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանը մարտի 19-ից հանգստանում էին Դուբայում: Ընդ որում՝ զարմանալի զուգադիպությամբ այս երեք օլիգարխները Դուբայ էին մեկնել նույն կազմով և կրկին՝ ընտրություններից առաջ: Մեր տեղեկություններով, Ծառուկյանը Դուբայ էր մեկնել ավագ որդու ծննդյան տարեդարձը նշելու»,- գրել է «Ժամանակը»: 

Ծառուկյանը մեկնել է Դուբայ՝ ավագ որդու տարեդարձը նշելու