Ր. Հովհաննիսյանին Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնն է առաջարկվե՞լ
30/03/2013 10:01

Ր. Հովհաննիսյանին Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնն է առաջարկվե՞լ

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդին» հայտնի է դարձել, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին գրեթե բաց տեքստով առաջարկվել է գլխավորել, օրինակ, ՀՀ վերահսկիչ պալատը: Ընդ որում, այդ առաջարկը, ըստ թերթի, Սերժ Սարգսյանն արել է ոչ մեկ անգամ, նույնիսկ միջնորդավորված կերպով:

Բանն այն է, որ նոյեմբերին լրանալու է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի` Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման 6-ամյա ժամկետը: «Ժառանգության» փոխնախագահ Ստեփան Սաֆարյանը, սակայն, «Ժողովուրդի» հետ զրույցում հերքել է այդ լուրերը: Ըստ նրա` Ս. Սարգսյանը Հովհաննիսյանին միայն մեկ առաջարկ է արել` գլխավորել Սահմանադրական բարեփոխումների խումբը, որը, սակայն, «Ժառանգության» ղեկավարը մերժել է` գրության վրա «խաչ» քաշելով: Սաֆարյանի խոսքով` նման տպավորություն միգուցե ստեղծվել է այն բանից հետո, երբ Ս. Սարգսյանն իր վերջին նամակում ասել է, թե վերահսկողական ֆունկցիաների վերաբերյալ պատկերացումները համընկնում են: 

Ր. Հովհաննիսյանին Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնն է առաջարկվե՞լ