Ֆրանսիայում մահացել է բասկյան ԷՏԱ-ի նախկին առաջնորդը
31/03/2013 15:46

Ֆրանսիայում մահացել է բասկյան ԷՏԱ-ի նախկին առաջնորդը

Ֆրանսիայում մահացել է բասկյան անջատողական ԷՏԱ խմբավորման նախկին առաջնորդ Խավիեր Լոպես Պենիան: Այս մասին գրում է The Local-ը`  հղում անելով տեղի ոստիկանությանը:

Պարբերականի տվյալներով Պենիան մահացել է հիվանդանոցում` սրտի կաթվածից: Պաշտոնապես այս տեղեկատվությունը դեռևս չի հաստատվել:

Պենիան հայտնի է «Տիերի» անունով: Նա միացել է ԷՏԱ-ին 1980 թ.-ին և արդեն 1983 թ.-ից հետախուզման մեջ էր: Նա երկար ժամանակ թաքնվում էր Կուբայում, իսկ հետո` տեղափոխվեց Ֆրանսիա:
 

Ֆրանսիայում մահացել է բասկյան ԷՏԱ-ի նախկին առաջնորդը