Դալմայի այգիների մոտ տնակ է այրվել
31/03/2013 14:46

Դալմայի այգիների մոտ տնակ է այրվել

Կեսգիշերն անց ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Գագարինի փողոցում` Դալմայի այգիների մոտակայքում, այրում է ոչ բնակելի տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գագարինի փողոցի թիվ 58 տանը պատկանող ինքնաշեն տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.39-ին, մարվել` 01.00-ին: Այրվել է տնակն ամբողջությամբ` 6 քմ և ներսում կուտակված վառելափայտ` մոտ 2 խմ, սառնարան, մահճակալ: 

Դալմայի այգիների մոտ տնակ է այրվել