.jpg)
31/03/2013 17:17
Ֆրանսիայում հրդեհի հետևանքով զոհվել է 5 երեխա
Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Սեն-Կանտեն քաղաքում հրդեհի հետևանքով զոհվել է 2-10 տարեկան 5 երեխա:
Utro.ru-ի փոխանցմամբ` հրդեհի հետևանքով տղամարդը, ենթադրաբար երեխաների հայրը, թեթև այրվածքներ է ստացել:
Ոստիկանությունը իրականացնում է դեպքի հետաքննությունը:
Նախնական տեղեկություններով` տունը հրդեհվել է դժբախտ պատահարի հետևանքով: