1889թ-ի մարտի 31-ին բացվել է Էյֆելյան աշտարակը
31/03/2013 18:58

1889թ-ի մարտի 31-ին բացվել է Էյֆելյան աշտարակը

1889թ-ի մարտի 31-ին Գուստավ Էյֆելը իր նախագծած աշխատարկի գագաթին բարձրացրեց ֆրանսիական դրոշը և այդ օրը հանդիսավորությամբ նշվեց Էյֆելյան աշտարակի բացումը:

Փարիզի աշխարհահռչակ տեսավայրը կառուցվել է ֆրանսիական հեղափոխության 100-ամյակի պատվին, որպես ցուցանմուշ։ Ճարտարապետն է Գուստավ Էյֆելը։ Աշտարակի սկզբնական գաղափարը Մյորիս Կյորիզենի և Էմիլ Նուգենինն էր։ Ճարտարապետի կողմից այն կոչվել է «300 մետրանոց աշտարակ», Ներկայումս այն կոչում են նաև «ֆրանսիայի երկաթե տիկին»։ Աշտարակի ծանրությունը 10000 տոննա է։ Գուստավ Էյֆելի պատվին անվանվել է Էյֆելյան։ Էյֆելյան աշտարակը կառուցվել էր ժամանակավոր՝ 20 տարվա նախահաշվով։ Կառույցի վրա աշխատել է 50 ինժեներ և 250 բանվոր։ Առաջին վերելակները բերվել են հիդրավլիկ պոմպերի շնորհիվ։ 1983 թ.-ից վերելակները վերափոխվել են էլեկտրականով։ 1989 թ.-ին լուսավորվել է 1000 գազային ֆանարների և 2 լուսարձակների շնորհիվ։



Էյֆելյան աշտարակը կառուցված է 18,038 մետաղական տարրերից։ Աշտարակը բացման օրվանից ներկված է եղել Ֆրանսիայի դրոշի գույներով՝ կապույտ, սպիտակ և կարմիր։ Աշտարակի ներկայիս գույնը կարմրաշագանակագույն է։ Պաշտոնապես կոչվում է «Շագանակագույն-Էյֆելյան»։ 2008 թ.-ի հուլիսի 5-ից դեկտեմբերի 31-ը աշտարակը լուսավորվել է Եվրոպայի դրոշի գույներով։ Ամեն 7 տարին մեկ այն ներկվում է 7 ամիսների ընթացքում։ 2009 թվականին տոնվեց Աշտարակի 120 ամյակը։ Ամեն տարի մոտ 6,5 մլն մարդ է բարձրանում աշտարակի գագաթին։ Ամբողջ աշխարհում վճարովի տեսարժան վայրերի ցուցակում այն առաջինն է։ Միայն 2008 թվականին 6 միլիոն 930 հազար զբոսաշրջիկ է այցելել աշտարակ, բացումից մինչև 2009 թ.` ավելի քան 236 մլն մարդ։

1889թ-ի մարտի 31-ին բացվել է Էյֆելյան աշտարակը