.jpg)
Հորեղբոր որդու կնոջը խաբել և սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ
37-ամյա Վարդան. Դ-ն(անունը փոխված է) իր հորեղբոր որդու նախկին կնոջ Գայանե Լ.-ի(անունը փոխված է) հետ գտնվելով ինտիմ հարաբերությունների մեջ, խարդախությամբ գույք հափշտակելու դիտավորությամբ նրան վստահեցրել է, որ բաժանվելու է իր կնոջից և իրենք ամուսնանալու են, որից հետո նրան ցույց է տվել այն բնակարանը, որտեղ մասնավոր հիմունքներով կատարում էր շինարարական աշխատանքներ` ներկայացնելուվ որպես իր սեփականություն: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Գայանե Լ.-ի մոտ վստահություն ձեռք բերելու նպատակով նրան հայտնել է, որ զբաղվում է մետաղների վաճառքով: 2012թ. փետրվար ամսվա վերջերին Գայաե. Լ-ին հայտնել է, որ երկաթ տեղափոխելու և վաճառելու համար պետք է վարձատրի իր աշխատողներին և նրանից խնդրել է ոսկյա զարդեր` գրավադրելու և գումար վերցնելու նպատակով, որին Գայանե Լ.-ն համաձայնվել է: Այդ ընթացքում հանդիպել է նաև նրա ծնողների հետ:
Դրանից հետո նույն պատրվակով խաբեությամբ և Գայանե Լ.-ի վստահությունը չարաշահելով` նրանից վերցրել է առանձնապես խոշոր չափերի` 3.830.000 դրամ ընդհանուր արժեքով ոսկյա զարդեր, 2371963 ՀՀ դրամին համարժեք 6050 ԱՄՆ դոլլար, 200.000 ՀՀ դրամ գումար և խարդախությամբ հափշտակել: Բացի այդ, Վարդան Դ.-ն 2012թ. հունիսի 1-ին Այնթապ գյուղում Գայանե Լ.-ի հետ կատարվածի վերաբերյալ վիճաբանել է վերջինիս հոր հետ, որի ընթացքում իր ձեռքին եղած փայտով դիտավորությամբ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին և նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս:
Տուժող Գայանե Լ.-ի տված ցուցմունքների համաձայն, 2008 թ.-ին նա ամուսնացել է Այնթապ գյուղի բնակիչ Գևորգ Գ.-ի հետ (անունը փոխված է) և ընտանեկան անախորժությունների պատճառով 2011 թ. աշնանն ամունալուծվել են , որից հետո երեխայի հետ բնակություն է հաստատել նույն գյուղում ապրող ծնողների տանը 2012 թվականին Գայանե Լ.-ի հետ հանդիպել է Երևան քաղաքում, միասին բար են գնացել, օգտագործել են ոգելից խմիչք, Գայանե Լ.-ն ամուսնու հետ իրեն հաշտեցնելու խոստումը կատարելու փոխարեն, սկսել է փնովել նրան, ասել է, որ Գևորգ Գ.-ն արժանի չէ իրեն, իսկ իր կինն էլ անբարոյական է, նրանից պետք է բաժանվի: Այդ օրը Վարդան Դ.-ն իրեն ամուսնանալու առաջարկ է արել և ինքն էլ հավատալով նրա խոստումներին` համաձայնվել է և հանդիպման առաջին օրը նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն:
Դրանից հետո հաճախակի հանդիպել են:
2012 թվականին, Գայանե Լ.-ն զանգարահել և Վարդան Դ.-ից ահանջել է զարդերը, սակայն տարբեր պատճառաբանություններով նա խուսափել է հետ վերադարձնելուց: Այդ մասին տեղեկացել է նաև Գայանե Լ.-ի հայրը, որը նույնպես Վարդան Դ.-ից հետ է պահանջել ոսկյա զարդերն ու գումարը:
Նրանք մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 113-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ:
Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռի համաձայն` Վարդան Դ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 113-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և դատապարտվել 6 տարվա ազատազրկման, ինչպես նաև իր սեփականությունը հանդիսացող գույքի մեկ քառորդ մասի բռնագրավմամբ ի սեփականություն պետության, բայց ոչ ավելի, քան 6885963 ՀՀ դրամը: