Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը
31/03/2013 12:14

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը

Մարտի 30-ին, ժամը 21.55-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի և «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ձորը:

Հրշեջ-փրկարարները ճոպանների օգնությամբ ձորից դուրս են բերել տուժածներ` 1966 թ. ծնված Հ. Հարությունյանին և 1987 թ. ծնված Լ. Ավագյանին, ովքեր հոսպիտալացվել են Ալավերդի քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: 

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը