«Հայաստանի ձայնը» նախագծի հաղթողը Մերի Մնջոյանն է
31/03/2013 14:20

«Հայաստանի ձայնը» նախագծի հաղթողը Մերի Մնջոյանն է

«Հայաստանի ձայնը» նախագծի հաղթողը Մերի Մնջոյանն է, ում օգտին ստացվել էին ամենաշատ հաղորդագրությունները: Այս մասին երեկ «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում կայացած մրցույթի եզրափակիչ գալա-համերգի ժամանակ հայտնեցին հաղորդավարներ Նազենի Հովհաննիսյանը և Ռաֆայել Ղազանչյանը:  

Երկրորդ տեղում է Նարեկ Մակարյանը:

Մ.Մնջոյանը ստացավ Galaxy S4 Smartphone, շրջագայության ուղեգիր դեպի Եվրոպա, «Նոր ալիք» նախագծի կիսաեզրափակչին առանց մրցույթի մասնակցելու հնարավորություն և Universal Music Group-ի կողմից արտերկրում մեկ սինգլի ձայնագրելու հնարավորություն:

Առաջին հորիզոնականում չհայտնված մասնակիցները ստացան Galaxy Note պլանշետ:

Համերգի ընթացքում մասնակիցները ելույթ ունեցան իրենց մարզիչների հետ, ապա նաև ռուսական «The Voice» նախագծի հայազգի մասնակիցներ Գայանա Զախարովայի, Արտյոմ Քոչարյանի, Էդվարդ Խաչանյանի և Մարգարիտա Պոզոյանի հետ:

Նշենք, որ 2012 թ. նոյեմբերից «Արմենիա» հեռուստաընկերության եթերում մեկնարկած «Հայաստանի ձայնը» նախագծում առաջնությունը տրվում էր հզոր վոկալային տվյալներ ունեցող մասնակիցներին, ինչը մրցույթում հայտնվելու միակ չափորոշիչն էր: Նախագիծը «Արմենիա» հեռուստաընկերության և Talpa Media ընկերության արտադրանքն է:


 

«Հայաստանի ձայնը» նախագծի հաղթողը Մերի Մնջոյանն է