.jpg)
31/03/2013 15:11
Մեքսիկայի արևելքում վթարի հետևանքով զոհվել է 12 մարդ
Մեքսիկայի արևելքում գտնվող Վելակրուս նահանգում ավտոբուսի և ավտոմեքենայի բախման հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ:
Interfax գործակալության փոխանցմամբ` մեքենայի վարորդը վատ տեսանելիության պատճառով չի նկատել և բախվել է ավտոբուսին:
Բախումից հետո ավտոբուսը գլորվել է ձորակը: Ավտոմեքենայի վարորդը փախել է դեպքի վայրից: