.jpg)
OԵԿ-ն ընտրությունների կգնա «Մենք կարող ենք ավելին» կարգախոսով
«Օրինաց երկիր» կուսակցության Երևանի վարչության նիստում այսօր քննարկվել են մայրաքաղաքի ավագանու ընտրությունների հետ կապված քարոզչական և կազմակերպչական մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում են կուսակցությունից:
Երևանի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները փաստել են, որ կուսակցության կառույցները կազմակերպչական տեսանկյունից պատրաստ են անցկացնելու ակտիվ քարոզարշավ և համոզված պայքարելու են ՕԵԿ հաղթանակի համար:
Տեղի ունեցած քննարկումների արդյունքում հավանության է արժանացել Երևանի ավագանու ընտրությունների ՕԵԿ նախընտրական ծրագիրը և հաստատվել «Մենք կարող ենք ավելին» կարգախոսը: