Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրեց հացադուլը
31/03/2013 12:40

Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրեց հացադուլը

Այսօր առավոտյան Ազատության հրապարակում արդեն 21-րդ օրը հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը: Ր. Հովհաննիսյանը ողջունել է հրապարկում եղած մարդկանց և շնորհավորել Սուրբ Հարության տոնի կապակցությամբ:

«Ինքնամաքրման իմ պայքարի այս փուլն ավարտվում է: Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել մեր համաքաղաքացիներին, ովքեր այս քսանմեկ օրերի ընթացքում եկան զորակցելու, օրհնելու, օգնելու քննադատելու և ընդհանրապես, մեծ ուժ տալու իմ ընտանիքին: Այս օրը կանցկացնեմ ընտանիքիս անդամների հետ, իսկ վաղն առավոտյան կլինենք Կապանում: Ձեզ և մեզ մեծ ավետիս»,-ասել է նա` նաև շնորհակալություն հայտնելով լրագրողներին, ոստիկաններին ու կամավորներին` իրեն զորակցելու համար:

Ր. Հովհաննիսյանի խոսքով` Ազատության հրապարակից իր ընտանիքի հետ միասին գնալու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ մասնակցելու Սուրբ պատարագի արարողությանը:

Նա հիշեցրել է, որ հաջորդ հանրահավաքը կկայանա ապրիլի 9-ին, իսկ վաղվանից կսկսվեն այցելությունները մարզեր:

 

Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրեց հացադուլը