Սառա Ջեսիկա Պարկերը շատ ծեր է «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի համար
31/03/2013 18:23

Սառա Ջեսիկա Պարկերը շատ ծեր է «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի համար

Սառա Ջեսիկա Պարկերը շատ ծեր է «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմում նկարահանվելու համար: Այս մասին հայտնել է համանուն գրքի հեղինակ Քենդրիս Բուշնելը: 

«Նա արդեն 47 տարեկան է: Մի քանի տարի է` ամուսնացած է, և կենտրոնացած է ընտանիքի, ոչ թե կարիերայի վրա: Եթե ես սցենարիստ լինեի, նրան քաղաքապետի կամ նման որևէ դեր կտայի ֆիլմում»,- ասել է Ք. Բուշնելը:

Հիշեցնենք, որ ամերիկյան այս հայտնի հեռուստասերիալը մեծ համբավ է ստացել աշխահի շատ երկրներում: Նկարահանվել է 1998-2004 թթ. 25-րոպեանոց դրվագների ձևաչափով և պատմում է տարբեր բնավորություն ունեցող,  Նյու Յորքի դինամիկ մթնոլորտում ազատ հայացքներով միավորված 30-ից մի քիչ ավելի, իսկ սերիալի վերջում արդեն 40-ամյա կանանց արկածների մասին: 

 

Սառա Ջեսիկա Պարկերը շատ ծեր է «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի համար