.jpg)
Հարության տոնը նշել են ՍՕՍ մանկական գյուղում
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Տավուշի մարզային կենտրոնը Սուրբ Հարության տոնը նշել է Իջևանի ՍՕՍ մանկական գյուղի երեխաների հետ, տեղեկացնում են Երիտասարդական հիմնադրամից:
ՀԵՀ-ի կամավորները մանկական գյուղի փոքրիկ բնակիչների հետ մասնակցել են եկեղեցում անցկացվող սուրբ պատարագին, որից հետո ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի աշխատակիցներն ու կամավորներն այցելել են ՍՕՍ մանկական գյուղ և երեխաներին մատուցել Հարության տոնը խորհրդանշող նվերներ։
ՀԵՀ-ի Տավուշի մարզային կենտրոնի համակարգող Կարեն Իսկանդարյանը նշել է, որ հիմնադրամը սերտորեն համագործակցում է ՍՕՍ մանկական գյուղի հետ։ Իրենց նպատակն է աջակցել սոցիալապես խոցելի խմբերի երեխաներին, քանի որ նրանք ավելի շատ հասարակական ուշադրության կարիք ունեն: Նշենք, որ Իջևանի ՍՕՍ մանկական գյուղում ապրում են մեկ տասնյակի հասնող ընտանիքներ, որոնք բաղկացած են մայրերից, մորաքույրներից, և յուրաքանչյուր ընտանիք ներառում է 5-7 երեխա: