.jpg)
Երգիչ Սոսո Պավլիաշվիլիի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել
Վրաստանի դատախազությունը հերքում է շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն երգիչ Սոսո Պավլիաշվիլիի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Այս մասին տեղեկանում ենք utro.ru-ից:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էին վրացական լրատվամիջոցները` Պավլիաշվիլիին կասկածում էին մանկության ընկերոջ սպանության մեջ:
«Բանն այն է, որ Թբիլիսիում գործարար Ավթանդիլ Ադուաշվիլիի սպանության գործով վկաներից մեկը, իր հարցաքննության ժամանակ ակնարկել է Սոսո Պավլիաշվիլիի մասին` իբրև պատվիրատու, բայց սա, բնականաբար, շատ քիչ է քրեական հետապնդում հայտարարելու ու գործ հարուցելու համար»,- հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին:
Հիշեցնենք, որ 43-ամյա գործարարի սպանությունը տեղի է ունեցել Թբիլիսիում, նախորդ տարվա նոյեմբերին: