.jpg)
Լևոն Արոնյան-Թեյմուր Ռաջաբով` 1:0
Լոնդոնում ընթացող աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի վերջին` 14-րդ տուրում, Լևոն Արոնյանը սպիտակներով պարտության մատնեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին: Այս պահի դրությամբ հայ գրոսմայստերը 8 միավորով հանգրվանել է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում:
Գելֆանդ-Գրիշչուկ պարտիան ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Նշված երկու շախմատիստներն էլ եզրագիծը հատեցին 6,5 միավոր արդյունքով:
Լարված պայքար է ընթանում հաղթողի կոչման համար: 1-ին տեղին հավակնում են Մագնուս Կառլսենն ու Վլադիմիր Կրամնիկը, ովքեր 8,5 միավոր ունեն: Այս պահին նրանք շարունակում են իրենց պարտիաները` ընդդեմ Պյոտր Սվիդլերի ու Վասիլի Իվանչուկի: