.jpg)
Ռազմական ոլորտի նորամուծությունները. Անտեսանելի թիկնոցներ
Կանադական Hyperstealth Biotechnology ընկերությունը զբաղվում է ռազմական ոլորտի ինովացիոն արտադրանքի ստեղծմամբ:
Topwar.ru-ի փոխանցմամբ՝ ընկերությունը ստեղծել է նոր Quantum Stealth անտեսանելի թիկնոցներ, որոնք զինտեխնիկան անտեսանելի են դարձնում լույսի բեկման արդյունքում:
Նոր թիկնոցը թույլ է տալիս իր շուրջը գտնվող օբյեկտները դարձնել ամբողջովին անտեսանելի:
Նշվում է, որ նորամուծությունը այժմ կիրառվում է ինչպես զինվորականներին անտեսանելի դարձնելու, այնպես էլ զինտեխնիկան հակառակորդի համար քիչ տեսանելի դարձնելու համար:
Quantum Stealth-ը կարելի է օգտագործել բաց տարածքում գործող դիպուկահարներին անտեսանելի դարձնելու համար:
Կանադական ընկերությունը լույսային ալիքի բեկման էֆեկտի այսպիսի կիրառման մեթոդը դեռևս գաղտնի է պահում: