.jpg)
Այսօր դոլարի ծննդյան օրն է
1778 թ-ի ապրիլի մեկին Նյու-Օրլեանից բիզնեսմեն Օլիվեր Փոլլոքը մտածել է դոլարի նշանը: Նա օրինակ է վերցրել իսպանական պեսետից:
ԱՄՆ դոլարը (տարադրամի կոդը՝ USD և 840) Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային արժույթն է։
Սովորաբար ԱՄՆ դոլարը նշելու համար օգտագործում են դոլարի նշանը - $ կամ US$, որպեսզի չառաջանա խառնաշփոթ այլ երկրների դոլարների հետ։ Մեկ դոլարը բաժանվում է 100 ցենտի։
ԱՄՆ դոլարը միջազգային գործարքներում ամենաշատ օգտագործվող տարադրամն է։ Մի քանի երկրներ օգտագործում են ԱՄՆ դոլարը որպես պաշտոնական տարադրամ։
1995 թ.-ին, 380 միլիարդ ԱՄՆ դոլար կար շրջանառության մեջ, որից երկու երրորդը Միացյալ Նահանգներից դուրս։
2005 թ.-ին այդ թիվը կրկնապատկվել է, հասնելով $760 միլիարդին, մոտավորապես կեսից մինչև երկու երրորդը գտնվելով ԱՄՆ-ից դուրս` ցուցաբերելով մոտ 7.6 % տարեկան աճ։
Այնուամենայնիվ, 2006 թ.-ի դեկտեմբերին, ըստ շրջանառության մեջ գտնվող կանխիկ թղթադրամի գումարային արժեքի ցուցանիշի, Եվրոն գերազանցեց դոլարին։ Շրջանառության մեջ գնտվող Եվրո թղթադրամի արժեքը հասել էր ավելի քան €610 միլիարդի, որն այն պահին համարժեք էր US$802 միլիարդին։