Դրոգբան. «Թերիմը նման է Մոուրինյոյին»
01/04/2013 18:13

Դրոգբան. «Թերիմը նման է Մոուրինյոյին»

«Գալաթասարայի» հարձակվող Դիդյե Դրոգբան կարծում է, որ թուրքական թիմի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը նման է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյին:

Հիշեցնենք, որ այս թիմերն ուժերը կչափեն Չեմպիոնների լիգայի մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլի շրջանակներում:

«Ես պետք է խաղամ հայրիկիս` Մոուրինյոյի թիմի դեմ: Ժոզեն յուրահատուկ տեղ է գրավում իմ կյանքում: Նա ամբողջովին փոխել է իմ կյանքը: Մոուրինյոն փորձում է ամեն ինչ անել, որպեսզի յուրաքանչյուր ֆուտբոլիստից ստանա առավելագույնը: Թերիմն այդ առումով նման է նրան: Նա շատ է շփվում ֆուտբոլիստների հետ և մեզ հետ միշտ լավ հարաբերություններ է պահպանում:
Ֆուտբոլում շատ կարևոր է հոգեբանական գործոնը, և Թերիմը, ինչպես և Մոուրինյոն, մեծ տեղ են հատկացնում դրան»,- նշել է Դրոգբան: 

Դրոգբան. «Թերիմը նման է Մոուրինյոյին»