.jpg)
Ավանի բնակարաններց մեկում 70-ամյա կնոջ դի է հայտնաբերվել
Այսօր ժամը 13.20-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի թիվ 5 շենքի 5-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է բացել նշված բնակարանի դուռը: Միջանցքի հատակին հայտնաբերել է Էմիլիա Օսիպովայի (մոտ 70 տարեկան) դին: