Գոռ Սուջյանը «Եվրատեսիլ» չի գնա. Ապրիլմեկյան կատակը աղմուկ բարձրացրեց
01/04/2013 11:16

Գոռ Սուջյանը «Եվրատեսիլ» չի գնա. Ապրիլմեկյան կատակը աղմուկ բարձրացրեց

«Գոռ Սուջյանի և Գոհար Գասպարյանի  միջև որևէ ընդհարում չի եղել, առաջին անգամ եմ նման բան լսում: Աշխատանքները ընթանում են բնականոն հունով, սակայն առայժմ ուշադրությունը կենտրոնացված է ապրիլի 6-ին կայանալիք համերգի վրա»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Դորիանս» խմբի մամուլի պատասխանատու Դիանա Հովհաննիսյանը:

Նշենք, որ ավելի վաղ տարածված լուրերի համաձայն` երեկ լուրջ ընդհարում էր տեղի ունեցել «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի և «Դորիանս» խմբի մեներգիչ Գոռ Սուջյանի միջև, և վերջինս վաղը պաշտոնապես հայտարարելու էր իր` «Եվրատեսիլին» չմասնակցելու մասին: 

Պաչզվեց, որ այս լուրն ընդամենը լրատվամիջոցների ապրիլմեկյան կատակների շարքից էր:   

 

Գոռ Սուջյանը «Եվրատեսիլ» չի գնա. Ապրիլմեկյան կատակը աղմուկ բարձրացրեց