.jpg)
«Քաղաքական գործիչներին «փչացնելու» գործում Սերժ Սարգսյանը գրոսմայստեր է»
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին 20.5 մլն դրամ գումար հատկացնելուն արտերկրում բուժման համար, Հ. Հովհաննիսյանը նշեց, որ վերջին դեպքերից հետո այդ քայլը ժողովրդի մոտ այլ կերպ է ընկալվում: «Եթե մինչև հիմա պետությունը փոխհատուցած լիներ հոկտեմբերի 27-ից հետո բոլոր տուժողներին, հրամանատարների կողմից շահագործված զինվորների, 2008 թ.-ի դեպքերից տուժածների նկատմամբ, ինչպես նաև այն, որ Պարույր Հայրիկյանը չհետաձգեց ընտրությունների օրը, ինչը ձեռնտու էր իշխանություններին, ժողովրդի մոտ այդ քայլը այլ կերպ ընդունվելու առիթ հանդիսացավ»,- ասաց նա:
Նրա խոսքով` սակայն այս իրավիճակում տուժում է Պ. Հայրիկյանը, իսկ քաղաքական գործիչներին «փչացնելու» գործում Սերժ Սարգսյանը գրոսմայստեր է: «Գեղամյան, Բաղդասարյան, հերթը եկավ Պարույր Հայրիկյանին: Սա ողբերգություն է, քանի որ չկան զորեղ դեմքեր»,- ասաց Հ. Հովհաննիսյանը: