.jpg)
Ր. Հովհաննիսյան. Հույս ունեմ՝ Սերժ Սարգսյանը սթափ գնահատական կտա իրավիճակին
Սիսիանում մարզային հանդիպումների շրջանակում նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը մոտավոր ներկայացրեց այն գործողությունների պլանը, որ պետք է տեղի ունենա ապրիլի 9-ին, երբ նախատեսված է վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
«Պարզապես եկա բարև ասելու Ձեզ, շնորհակալություն հայտնելու, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում զորակցել եք, ուժ տվել ինձ»,- ասաց Հովհաննիսյանը;
Շարունակելով խոսքը` նախագահի նախկին թեկնածուն հույս հայտնեց, որ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը սթափ գնահատական կտա իրավիճակին. «Իմ կյանքի գնով մենք ունենալու ենք ազգային միասնություն, հարցը նրանում է, թե նա կարող է քայլ կատարել դեպի ժողովուրդը»,- ասաց նա` հավելելով, թե դա վերջնագիր չէ:
Նկատենք, որ ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի այցելությունը Սյունիք մարզ: «Ժառանգության» առաջնորդն այսօր այցելել է Կապան, Գորիս, Սիսիան քաղաքներ: Այժմ ուղևորվում է Վայոց ձորի մարզ: