.jpg)
01/04/2013 18:06
Իրաքի Տիկրիտ քաղաքում պայթյունի հետևանքով զոհվել է 7 մարդ
Իրաքյան Տիկրիտ քաղաքում ահաբեկչության հետևանքով զոհվել է 7 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Itar-tass-ի փոխանցմամբ՝ ահաբեկիչների թիրախ է դարձել Սալահ էդ-Դին նահանգի ոստիկանության բաժանմունքը:
Պայթյունի հետևանքով շենքը մեծ վնասներ է կրել:
Ուժայինները շրջափակել են դեպքի վայրը, իսկ շտապօգնության մեքենաները վիրավորներին տեղափոխում են հիվանդանոց: