.jpg)
Մեսսի. «Փարիզում դժվար կլինի»
«Բարսելոնի» առաջատար Լիոնել Մեսսին «Marca»-ին տված հարցազրույցում նշել է, որ թեև իր թիմն Իսպանիայի առաջնության հերթական տուրում չկարողացավ հաղթել, սակայն մրցաշարային աղյուսակում հետապնդող թիմերից շարունակում է նույնքան միավորով առաջ լինել:
«Ճիշտ է, «Սելտայի» հետ խաղն ավարտվեց ոչ-ոքի հաշվով և մենք կորցրեցինք 2 միավոր, սակայն մեզ հետապնդող թիմերը չկարողացան օգտվել դրանից և միավորների տարբերությունը մնաց նույնը:
Առջևում Չեմպիոնների լիգայի մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպումն է` ՊՍԺ-ի հետ: Փարիզում դժվար կլինի, սակայն ես լավ կանխազգացումներ ունեմ»,- հայտարարել է Մեսսին: