.jpg)
Ռուսաստանում հացի փռի հայ սեփականատերը դատապարտվեց 2.5 տարվա ազատազրկման
Մերձմոսկովյան Դմիտրովյան շրջանում հացի փռի հայ սեփականատիրոջը դատապարտել են 2.5 տարվա ազատազրկման: Այս մասին տեղեկանում ենք lenta.ru-ից:
Ռաֆիկ Մարգարյանը ազատազրկվել է հակահրդեհային անվտանգության կանոնների խախտման համար, ինչը հանգեցրել է երկու և ավելի անձանց մահվան:
Մարգարյանին մեղադրում են նաև ապօրինի ներգաղթ կազմակերպելու համար։ Դատարանն արդեն հաստատել է, որ
այս տարիներին Մարգարյանը Հայաստանի և Տաջիկստանի քաղաքացիներին օգնել է անօրինական ճանապարհով մուտք գործել ՌԴ։
Նշենք, որ Մարգարյանին պատկանող հացի փռում նախորդ տարվա փետրվարի 19-ին գազի երեք բալոն է պայթել։
Աշխատակիցներից 2-ը մահացել են տեղում, իսկ վեցը՝ հիվանդանոց տեղափոխվելուց հետո։ Բժիշկներին հաջողվել էր փրկել տուժածներից միայն երեքի կյանքը: