Ռոնալդո. «Նեյմարը պետք է լքի Բրազիլիան»
01/04/2013 17:59

Ռոնալդո. «Նեյմարը պետք է լքի Բրազիլիան»

Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Ռոնալդոն շարունակում է կարծել, որ «Սանթոսի» հարձակվող Նեյմարը պետք է լքի Բրազիլիան: Ռոնալդոն վստահ է, որ միայն Եվրոպայում Նեյմարը կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Այս մասին տեղեկացնում է «O Globo»-ն:

«Եթե Նեյմարը ցանկանում է լինել լավագույններից մեկն աշխարհում, ապա պետք է մեկնի Բրազիլիայից Եվրոպա: Նա չափազանց տաղանդավոր է, որպեսզի իր կարողությունները սահմանափակի բրազիլական առաջնությամբ: Նրա տեղափոխությունը նպատակահարմար կլինի ինչպես ակումբի, այնպես էլ հավաքականի համար: Նեյմարը կդառնա ավելի փորձառու և հասուն»,- հայտարարել է Ռոնալդոն: 

Ռոնալդո. «Նեյմարը պետք է լքի Բրազիլիան»